Բավ է պառակտվել
12-02-2014 17:58

7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշաժ՝ Չինաստանում

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում, տեղի ժամանակով 17.19-ին, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Յությանում՝ 20 կմ խորությունում: Երկրաշարժից հետո գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 5,7 մագնիտուդով, 5 կմ խորությունում: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Հիշեցնենք, որ նախօրեին նույն շրջանում տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ: