Բավ է պառակտվել
23-08-2014 12:20

Չիլիում տեղի է ունեցել 5,7 բալ հզորությամբ երկրաշարժ

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին» հայտնում է , որ Չիլիի հյուսիսում 5,7 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեսմաբանների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 00:45-ին: Օջախը գտնվել է 98 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չիլիի հյուսիսում տեղակայված Իկիկե քաղաքից 108 կմ արևելք: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկա: