Բավ է պառակտվել
05-05-2014 10:14

17 մարդ է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Այսօր  վաղ առավոտյան Ճապոնիայում  տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով  տուժել է 17 մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 5.18-ին, էպիկենտրոնը գտնվել է 160 կմ խորությունում` Իձուոսիմա կղզու շրջանում: Տոկիոյում ցնցվել են տների պատերը, շատ բնակիչներ խուճապի են մատնվել: Տուժածների մեծ մասը վնասվել է ապահով վայր դուրս գալու փորձերի ժամանակ, Ներկայումս Տոկիոյոմ տրանսպորտը լավ է աշխատում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: