Բավ է պառակտվել
14-03-2014 11:16

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)

 

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել, հաղորդում է Daily Mail-ը: Սոնիպատ քաղաքի բնակչուհիներից մեկը՝ 28-ամյա Ուրմիլա Շարման, լույս աշխարհ է բերել երկգլխանի երեխա, մինչդեռ հղիության ամիսներին բժիշկը նրան հայտնել է, որ կինը զույգ է ունենալու։

Ենթադրվում է, որ ուլտրաձայնային հետազոտության որակը բավարար չի եղել, և բժիշկը, տեսնելով 2 գլուխ, եզրակացրել է, որ կնոջ արգանդում զույգ պտուղներ են։ Աղջիկ երեխան, որին դեռևս անուն չեն տվել, ծնվել է կեսարյան հատման միջոցով և կշռում է 3.4 կգ։  Չնայած բժիշկներն ամեն ինչ անում են երեխայի կյանքը փրկելու համար, այնուհանդերձ նրա ողջ մնալու շանսերը քիչ են։