Բավ է պառակտվել
19-01-2014 16:26

Ադրբեջանում երկաթուղայինները հացադուլ են հայտարարում

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները հացադուլ են սկսել, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով  haqqin.az-ին։

 Ըստ աշխատակիցների հացադուլի պատճառն աշխատավարձի ուշացումն է, ինչպես նաև իրենց՝ միջազգային երթերից ներքին երթերի տեղափոխելը։

 Աշխատակիցներից մի քանիսը պատմել են, որ ակցիաներ անցկացնելուց հետո ոստիկանները իրենց տարել են բաժին և պահանջել են կազմակերպիչների անունները նշել:

« Հացադուլ դեռևս մի քանի մարդ է հայտարարել, սակայն եթե մեր իրավունքները չվերականգնվեն, ապա դրան կմիանան բոլոր դժգոհողները»,-ասել է հացադուլի մասնակիցներից Ջավանշիր Գաֆարովը։

 Նա նաև նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Բաքու-Հորադիզ գնացքի աշխատակիցներից մեկին։

«Այդ մարդը հայտարարել էր, որ գնացքն անսարք է, և դրա հետագա շահագործումն անվտանգ չէ ուղևորների կյանքի համար։ Սակայն նրան ձերբակալել են և տարել Բաքու»,-ասել է Գաֆարովը։