17-03-2014 10:36

Երիտասարդը բարձրահարկ շենքերի տանիքների սիրահար է. տեսանյութ

Բրիտանացի Սկոթ Յանգը, ով ճամփորդում է աշխարհով մեկ, համարվում է բավականին արկածախնդիր: Նա սիրում է ցուցադրել էքստրեմալ հնարքներ՝ առանց որևէ անվտանգության պարանի: Յանգը կարողանում է ձեռքերի վրա կանգնել բարձրահարկ շենքերի տանիքի եզրին, անգամ չմտածելով, որ կարող է սայթակել: Երիտասարդ Սկոթը իր վտանգավոր զբաղմունքն առաջին ագամ տեսագրել է Հնդկաստանի լքված շինության գագաթին, իսկ իր վերջին խելահեղ վարժությունը կատարել է Չինաստանի 40 հարկանի շենքի տանիքին: Յանգը 3run-ի անդամ է, որը պրոֆեսիոնալ կատարողների թիմ է և մասնագիտանում է «շարժման արվեստներում»: