Բավ է պառակտվել
05-02-2014 18:53

Երեխայի դին գտել են սառնարանում

 The Huffington post հայտնում է, որ ԱՄՆ-ում մայրն սպանել է 3-ամյա դստերը և մարմինը պահել սառնարանում: 23-ամյա Սարա Քրյուգերը ապրել է դստեր և իր 26-ամյա սիրեկան Ռայան Ուորների հետ: Հարևանները հաճախ են բողոքել ոստիկանությանը, որ նրանց տնից աղմուկ է լսվում, սակայն ստուգումների ժամանակ իրավապահները որևէ խախտում չեն հայտնաբերել: Նմանատիպ ստուգումներից մեկի ժամանակ ոստիկանները նկատել են, որ Քրյուգերի 3-ամյա դուստրը անհետացել է: Խուզարկության ժամանակ ոստիկանները սառնարանում ճամպրուկ են գտել, որի մեջ եղել է մահացած աղջիկը: Դատաբժշկական քննությունը պարզել է, որ երեխան մահացել է բութ գործիքի հարվածից: Բացի այդ, պարզվել է, որ 3-ամյա փոքրիկին բռնաբարել են: Քրյուգերն ու Ուորները կալանավորվել են սպանության և երեխաների հետ վատ վերաբերմունքի մեղադրանքներով: Նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: