Բավ է պառակտվել
23-07-2014 08:25

9-ամյա տղան ամուսնացել է 62-ամյա կնոջ հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Օրերս Հարավային Աֆրիկայում մեծ աղմուկ է բարձրացրել արտասովոր մի հարսանիք. 9-ամյա տղան կրկին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ փեսացուն՝ երկրորդ անգամ ամուսնանալով իր 62-ամյա կնոջ հետ:


Անցյալ տարի տեղի ունեցած արարողությունից հետո մի քիչ մեծացած տղան մեկ տարի անց Հելեն Շաբանգուի առջև կրկնել է ամուսնական երդումը: Պսակադրության երկրորդ արարողությունը կայացել է Հարավային Աֆրիկայի Մպումալանգա գյուղում, հարսնացուի տանը:

Հանդիսությանը շուրջ 100 հյուր է մասնակցել: Հյուրերը զարմացացծ դիտել են, թե ինչպես է 5 երեխաների մայրը համբուրում իր երիտասարդ փեսացու Սեյնելին: Անցյալ տարի հարեւան քաղաքից փոքրիկ տղան ամուսնացել էր Հելենի հետ՝ հայտարարելով, որ մահից առաջ այդ մասին խնդրել է իր պապիկը:

Տղայի ընտանիքը կատարել է մահացողի կամքը և անմիջապես հարսանիք կազմակերպել: Տղան ինքը վստահեցնում է, որ Հելենի հետ ամուսնությունն իրեն երջանկացրել է, սակայն նշում է, որ այդ միությունն իրեն չի պարտավորեցնում: «Ես դպրոց եմ գնալու և սովորելու եմ: Երբ մեծանամ, իմ տարիքի կնոջ հետ եմ ամուսնանալու»,- ասել է տղան: