Բավ է պառակտվել
22-03-2014 18:04

Օրական 1.4 հազար երեխա է մահանում խմելու ջրի բացակայության պատճառով. ՄԱԿ

Մարտի 22-ին Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա հետ կապված ՄԱԿ Մանկական հիմնադրամը(UNICEF) հայտարարություն է տարածել, ըստ որի օրական մոտ 1.4 հազար երեխա աշխարհում մահանում է վարակների պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կազմակերպությունը, որի շտաբ-բնակարանը Ժնևում է, ընդգծում է, որ չնայած ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 2010թ.-ին ընդունած բանաձևի, որն ամրագրում է մարդու ջրի իրավունքը, այսօր 768 մլն մարդ աշխարհում անվնաս խմելու ջրի հնարավորություն չունի: Մեծամասամբ բնակվում են հեռավոր գյուղերում կամ քաղաքների աղքատ թաղամասերում:
UNICEF-ի և Ջրային ռեսուրսների պահպանման համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ջրից զրկված մարդկանց երկու երրորդ հատվածն ապրում է 10 երկրում՝ Չինաստան(108 մլն մարդ), Հնդկաստան(90 մլն), Նիգերիա(63 մլն), Եթովպիա(43 մլն), Ինդոնեզիա(39 մլն), Կոնգո(37 մլն), Բանգլադեշ(26 մլն), Տանզանիա(22 մլն), Քենիա(16 մլն) եւ Պակիստան(16 մլն): 71 տոկոս տուժում են կանայք ու երեխաներ: