18-12-2013 16:32

2013 թվականին Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 77 երեխա

Ադրբեջանում ապրում է 2 մլն 539 հազ. 700 երեխա:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին «Ծնողական խնամք՝երեխաներ իանվտանգությունը» թեմայով միջոցառմանն ասել է Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի բաժնի ղեկավար Փարվիզ Ալիևը:  Նա նշել է, որ 2007-2012 թվականներին բնական և տեխնոգեն աղետների պատճառով զոհվել է 61 երեխա: 2006-2012 թվականներին լողափային սեզոնում ջրում խեղդվել է 79 երեխա: «2012 թվականին տեղի ունեցած հրդեհների ժամանակ տարհանվել է 150 երեխա: 2011 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 76, 2012-ին՝ 79, իսկ 2013 թվականին՝ 77 երեխա»: