Բավ է պառակտվել
15-05-2014 10:44

Վատ վարքի համար 5-ամյա փոքրիկը գիշերով հայտնվել է փողոցում

Ինչպես նշում է Взгляд-ը, Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ճանապարհի եզրին գիշերով հայտնաբերվել է 5 տարեկան երեխա, ով պատմել է, որ իրեն տնից դուրս են հանել վատ պահվածքի պատճառով։ ճանապարհին լքված երեխային գտել է մի կին, ով նրան իր մեքենայով տարել է Շելեխով քաղաքի ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ կինը պատմել է, որ տղա երեխային հայտնաբերել է գիշերվա ժամը 3-ին՝ М–55 մայրուղու եզրին։ Ծնողնողները, երեխայի անհետացման մասին ոստիկաններին հայտնել են միայն հաջորդ օրն առավոտյան 11։00-ին։ Սակայն նրանք չեն կարողացել հստակ բացատրել, թե ինչու է իրենց 5-ամյա որդին հայտնվել փողոցում։ Այս պահին երեխան գտնվում է սոցիալ-վերականգնողական կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են մասնագետները։