Բավ է պառակտվել
03-02-2014 11:03

Ուկրաինայում երեսունից ավելի մարդ համարվում են անհայտ կորած Ուկրաինայում

 ՛՛Եվրամայնդան SOS՛՛  իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ երեսունից ավելի ակտիվիստ է կորել Ուկրաինայում զանգվածային ցույցերի ժամանակ: Փետրվարի 2-ի երեկոյան տվյալներով՝ անհետ կորած է համարվում 36 մարդ:

 Ընդհանուր առմամբ հունվարի կեսերից իրավապաշտպանները ստացել են մարդկանց կորելու մասին 129 հաղորդագրություն: Կորածների ցանկում են հայտնվել հիմնականում Կիևի բնակիչներ, ինչպես նաև մի քանի այլ քաղաքների բնակիչներ: Անվանական ցանկը պարբերաբար թարմացվում է:

 Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ցույցերի ժամանակ նոյեմբերի կեսերից մինչև հունվար ամսվա վերջ ոստիկանությունը ստացել է կորածների մասին 26 հաղորդագրություն: