Բավ է պառակտվել
27-11-2014 08:37

Երեք տարեկան երեխան պատահաբար սպանել է մորը

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում երեք տարեկան երեխան պատահաբար կրակել է իր 26-ամյա մորը՝ Քրիստա Ինգլեսին: Երեխան հրացանը գտել է բազմոցի տակից, այն լիցքավորված է եղել: Այդ ժամանակ մայրը փոխելիս էր եղել փոքրիկ դստեր տակաշորերը: Vesti.ru-ն, վկայակոչելով Mirror-ը, հայտնում է, որ 26-ամյա ամերիկուհու մարմինը հայտնաբերել է մարդասպան-երեխայի տատիկը: Ըստ նրա՝ երեխայի վրա արյան հետքեր են եղել:  Կինը շտապօգնություն է կանչել, սակայն այն ոչնչով չի կարողացել օգնել Իգլեսին: