Բավ է պառակտվել
11-03-2014 11:43

Երեք քրիստոնյայի գլուխները կտրած թուրքերն ազատության մեջ են

 

2007 թ-ի ապրիլի 18-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում «Զիրվե» հրատարակչատանը կոտորած կազմակերպած խմբավորման անդամները թուրքական դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։

Թուրքական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում արդարադատության համակարգում փոփոխությունների արդյունքում 5 տարուց ավել կալանքի տակ գտնվող, սակայն դատական վճիռ չունեցող կասկածյալներն ազատ են արձակվելու։ Այս օրենքը ուժի մեջ մտնելուց ժամեր անց ազատ են արձակվել Մալաթիա քաղաքում 2007-ի ապրիլի 18-ին «Զիրվե» հրատարակչատան 3 քրիստոնյա աշխատակիցներին դաժանաբար սպանած Էմրե Գյունայդընին, Աբուզեր Յըլդըրըմին, Ջումա Օզդեմիրին, Համիթ Չեքերին եւ Սալիհ Գյուրլերին։

Թե ինչու 7 տարվա ընթացքում նրանց նկատմամբ վճիռ չի կայացվել, դեռևս պարզ չէ, բայց այդ հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքերում։

Նշենք, որ նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ազատ են արձակվել Հրանտ Դինքի սպանության մեջ որպես ուղղորդող անցնող Էրհան Թունջելը եւ Թուրքայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը։