23-04-2014 18:44

Էրդողանը Ցեղասպանության զոհերի հոգիներին հանգստություն է մաղթել

Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։ Հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի կառավարության կայքում և թարգմանված է 9 լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել։ Հայտարարության մեջ նշվում է, որ հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունի ապրիլի 24-ը։ Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանն Օսմանյան կայսրության տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր բնակիչների համար՝ անկախ կրոնից և էթնիկ ծագումից, ցավերով լի դժվարին շրջան է եղել։ «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն է»,- ասել է Էրդողանը։