Բավ է պառակտվել
23-07-2014 10:26

Էրդողանը հրաժարվել է Օբամայի հետ հեռախոսազրույց ունենալ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե դադարել է հեռախոսով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ խոսելուց:

«Նախկինում ես զանգում էի անմիջապես նրան: Իսկ քանի որ ես չեմ կարողանում ակնկալվող արդյունքներին հասնել Սիրիայի հարցով, մեր արտգործնախարարներ են զանգում իրար»,- ասել է Էրդողանը պետականամետ ATV-ին ուղիղ եթերում տված հարցազրույցում:

«Բայց ես խոսել եմ փոխնախագահի հետ: Նա ինձ զանգում է, ես էլ իրեն եմ զանգում», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը առանց մանրամասնելու նաև ասել էր, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ Վաշինգտոնից»:

Աղբյուրը նկատում է, որ հայտարարությունն արվել է Սիրիայի ու Գազայի հարցերով Անկարայի և Վաշինգտոնի միջև աճող լարվածության ֆոնին:
Թուրքիան իրեն դավաճանված է զգում Սիրիայի հարցում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հետ է կանգնել Դամասկոսի դեմ ռազմական գործողության մտքից:
Օգոստոսի 10-ին Թուրքիայում նախատեսված են նախագահի ընտրություններ: Սպասվում է, որ հաղթանակ կտանի Էրդողանը: