17-04-2014 10:10

Էրդողանը մեղադրվում է Սիրիայում ցեղասպանություն հրահրելու մեջ

Թուրքիայում Թունջելիի դատախազությունում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանի դեմ ՛՛մարդկության դեմ հանցանք, ցեղասպանություն կազմակերպելու եւ այդ այդ նպատակով հանցախումբ կազմելու՛՛ մեղադրանքով դատական հայց է ներկայացվել։

Ըստ թուրքական Cumhuriyet պարբերականի՝՝ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ՛՛Ժողովրդա-հանրապետական՛՛ կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգյունը դատական հայցը Հաթայի գլխավոր դատախազություն փոխանցելու համար դիմում է ներկայացրել Թունջելիի դատախազություն։

Թուրք պատգամավորի հայցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը մեղադրվում են Սիրիայում մարդկության դեմ հանցանք, ցեղասպանություն իրականացնելու եւ այդ նպատակով հանցախումբ կազմելու մեջ։

Հայցի մեջ նշվել է.
՛՛Ինչ ցավալի է, որ Սիրիայում 100 հազար անմեղ մարդկանց մահվան պատճառն այդ արյունոտ ներքին պատերազմի ամենամեծ աջակիցներից մեկը հանդիսացող Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այդ ահաբեկչական խմբավորումները ներքին պատերազմի ժամանակ մեծ թվով արյունալի գործողություններ են իրականացրել, որոնց մեկն էլ 2013-ի ամռանը զարին գազով իրականացված հարձակումն էր։ Ըստ տեղեկությունների՝ զարին գազով հարձակում իրականացնողներն այն արել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիտությամբ, իսկ զարին գազը այդ խմբավորումներին է տրամադրել Թուրքիայի ազգային հետախուզությունն ու ժանդարմերիան։ Այս փաստերից հայտնի է դարձել, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին զենք եւ զինամթերք հատկացնելու հետեւանքով կոտորվել են անմեղ մարդիկ։ Բայց այդ, այդ ահաբեկչական խմբավորումները կոտորել են ալեւիների, նրանց թիրախները եղել են հատկապես ալեւիների գյուղերը։ Այդ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի քրեական օրենսգրքի 5237 հոդվածի 76-րդ կետով սահմանված «ցեղասպանություն» եւ 77-րդ կետով սահմանված «մարդկության դեմ հանցանք» են փաստացի իրականացրել՛՛: