Բավ է պառակտվել
29-04-2014 13:10

Էրդողանը կրկին հերքել է Հայոց ցեղասպանության փաստը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին հերքել է Հայոց ցեղասպանության փաստը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Intertnethaber կայքը, PBS-ի հայտնի հաղորդավար Չարլի Ռոուզը հարցրել է Թուրքիայի վարչապետին, թե հնարավո՞ր է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչին ի պատասխան, Էրդողանը հայտարարել է. ՛՛Հնարավոր չէ, որովհետեւ եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում ապրող հայեր չէին լինի՛՛։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։