Բավ է պառակտվել
04-04-2014 18:59

«Ղարաբաղի հարցում Թուրքիա վերաբերմունքը չի փոխվել և հետագայում էլ նույն կերպ շարունակվելու է».Էրդողան

«Ղարաբաղի հարցում Թուրքիա վերաբերմունքը չի փոխվել և հետագայում էլ նույն կերպ շարունակվելու է», -այսօր Բաքվում նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ։
Թուրքական Haberx կայքի փոխանցմամբ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանել է նաև Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցին։
«Լեռնային Ղարաբաղի խնդրում մինչ այս ինչպիսի վճռական վերաբերմունք որ դրսևորել ենք, սրանից հետո էլ նույն վճռականությամբ շարունակելու ենք։ Նույնիսկ խոսք չի կարող լինել այս հարցում մեր կողմից որեւէ զիջման մասին»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետն առաջին այցը կատարել է Ադրբեջան։