Բավ է պառակտվել
11-08-2014 08:30

Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթել է Էրդողանը

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 52% ձայնով հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տվյալները հրապարակել է քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո:Ըստ աղբյուրի՝ հաղթողը հայտարարվելու է բողոքարկումները քննարկելուց հետո: Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկի արդյունքներով, Էրդողանը հավաքել է 20.7 մլն ձայն (52%): Էքմելեդդին Իհսանօղլուի օգտին քվեարկել է 15.4 մլն մարդ (38.5%), Սելահեդդին Դեմիրթաշի օգտին՝ 3.9 մլն (9.7%): Անկարան և Ստամբուլը քվեների մեծ մասը տվել են Էրդողանին (53% եւ 50% համապատասխանաբար): Այս քաղաքներում երկրորդ ևերրորդ տեղերը կիսում են Իհսանօղլուն (43.5% եւ 41.16%) եւ Դեմիրթաշը (3.5% եւ 9.1%): Էրդողանը երկրի 51 նահանգներում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Իհսանօղլուն և Դեմիրթաշը նման արդյունքներ են գրանցել, համապատասխանաբար, 11 եւ 9 նահանգներում:
Ընդհանուր առմամբ, գործող վարչապետի օգտին քվեարկել են երկրի 81 նահանգներից 58-ում: Ընդդիմադիր մի քանի կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է 13 նահանգների, ինչպես նաև Էսքիշեհիրի աջակցությունը: Քրդամետ թեկնածու Սելահեդդդին Դեմիրթաշին ավանդաբար աջակցում է երկրի հարավ-արեւելյան 10 նահանգների քուրդ բնակչությունը: