Բավ է պառակտվել
25-04-2014 09:05

Էրդողանը չի կարող նախագահ դառնալ, քանի որ բարձրագույն կրթություն չունի

Թուրքիայի նախագահական ընտրություններին գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության հավանական առաջադրումը տարբեր մեկնաբանությունների ու քննարկումների նյութ է դարձել սոցմեդիայում, ինչպես նաև Թուրքիայի հասարակական ու քաղաքական շրջանակներում:

Թուրք պատմաբան, ընդդիմադիր ՛՛Ազգայնական շարժում՛՛ կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն անհնար է համարել Էրդողանի` հանրապետության նախագահ ընտրվելը, քանի որ նա չունի անհրաժեշտ բարձրագույն կրթություն:

՛՛Բեյազ TV՛՛ հեռուստաալիք եթերից հանդես եկած ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ, ըստ օրենքի, երկրի նախագահ ընտրվելու համար հարկավոր է առնվազն քառամյա բարձագույն կրթություն, իսկ Էրդողանի բարձրագույն կրթությունը եռամյա է, նա ընդամենը 3 տարի է սովորել տնտեսագիտության ֆակուլտետում: Դա նշանակում է, որ Էրդողանը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու, առավել ևս` ընտրվել:

Ի պատասխան Հալաչօղլուի այս դիտարկմանը` Էրդողանի ղեկավարած կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիներն ասել է, որ Էրդողանը քվեների 70 տոկոսանոց առավելությամբ է ընտրվելու նախագահ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: