16-05-2014 10:19

Էրդողանը ծեծում է քաղաքացուն. տեսանյութ

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետը հարվածում քաղաքացուն: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սոմայում, որտեղ ժողովուրդը բողոքում էր Էրդողանի դեմ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, նոր տեսագրությունն արվել է խանութի ներսում, որտեղ որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարվածել է քաղաքացուն:
Նոր տեսագրության մեջ լսվում է, որ Էրդողանը բղավում է. Ինչու ես փախչում, այ Իսրայելի վիժվածք, որից հետո բռունցքով հարվածում քաղաքացուն: Ավելի ուշ քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկում վարչապետի թիկնապահները:

Նշենք, որ Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքի պայթյունից հետո Էրդողանը մեկնել էր դեպքի վայր, որտեղ նրան բողոքի ակցիաներ են դիմավորել: Երբ ոստիկանները բռնությամբ ձերբակալել էին Էրդողանի դեմ բողոքող մի երիտասարդի, հավաքված քաղաքացիները զայրացել էին ու միացել բողոքի գործողություններին: