Բավ է պառակտվել
21-05-2014 10:36

Թուրքիայի վարչապետը ցանկանում է Գերմանիայում քարոզարշավ անցկացնել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Գերմանիայում քարոզարշավ անցկացնել կապված Թուրքիայում օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների հետ: Այդ նպատակով նա ծրագրում է հանդիպումներ անցկացնել Քյոլնում մայիսի 24-ին:

Զարմանալի չէ, որ այցի մասին հայտարարությունը եվրոպական ընտրությունների նախօրեին գերմանացի քաղաքական գործիչների շրջանում դժգոհություն առաջացրեց: Քաղաքական բոլոր կուսակցությունները միաձայն իրենց դժգոհությունը հայտնեցին էրդողանի այցի կապակցությամբ միջազգային սկանդալից հետո՝ կապված Սոմայի աղետի կառավարման եւ նրա հակասեմիտական արտահայտությունների հետ:

Թեեւ Էրդողանը չի փաստականացրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, նա արդեն քարոզարշավ է իրականացնում եւ ակնկալում է թուրքական սփյուռքի աջակցությունը: Գերմանիան, որտեղ 1,5 մլն թուրք ընտրող է ապրում, իր քարոզարշավի կարեւոր կանգառ է հանդիսանում, որի ընթացքում նախատեսում է այցելել Ֆրանսիա եւ Նիդերլանդներ:

Պատասխանելով «Kölner Stadt-Anzeiger»-ի հարցին՝ Քյոլնի քաղաքապետ Յուրգեն Ռոթերսը անուղղակի խորհուրդ է տվել Թուրքիայի վարապետին հրաժարվել անժամանակ այցից: «Ինչ վերաբերում է ինձ, ապա որպես քաղաքական գործիչ, ով գիտակցում է իր պատասխանատվությունը, այս որոշումը որեւէ կարծիք չի հարուցի՝ հաշվի առնելով դրամատիկ իրադարձությունները, որոնց հետեւանքով այդքան զոհեր եղան, ու որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն»:

Քրիստոնեական-դեմոկրատական միության բավարական բաժնի ղեկավարությունը կոչ է անում ուղղակի չեղյալ հայտարարել է Ռեջեթ Թայիփ Էրդողանի այցը, այն ժամանակ, երբ Բունդեստագում կանաչների խմբակցության փոխնախագահ Կլաուդիա Ռոտը, համաձայն «Frankfurter Allgemeine Zeitung»-ի, պահանջել է Թուրքիայի վարչապետից ներողություն խնդրել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից: Էրդողանը վերջինիս մեղարդել էր «պաստորի պես» խոսելու մեջ այն բանից հետո, երբ նա դատապարտել էր թուրքական իշխանությունների վերաբերմունքը խոսքի ազատության դեմ, երբ վարչապետը Թուրքիայում փակեց «Twitter»-ը:

Ինչպես հաղորդում է «Deutsche Welle»-ն, եթե անգամ Գերմանիայի կառավարությունը զսպվածություն է ցուցաբերում, այն զգուշացնում է Թուրքիայի վարչապետին՝ ակնկալելով, որ նա «պատասխանատվություն ու զգայունություն կդրսեւորի» իր հանդիպման ժամանակ: Իր կողմից Քյոլնի ոստիկանությունը պատրաստվում է խոշոր իրադարձության: Ինչպես սպասվում է, շաբաթ օրը քաղաքի փողոցներ դուրս կգան ավելի քան 10 հազար ցուցարարներ, այդ թվում նաեւ ալեւիթական միավորումներ: