Բավ է պառակտվել
07-02-2014 12:29

Էրդողանին քննադատելու համար լրագրողին արտաքսել են

Թուրքական իշխանությունները ադրբեջանցի լրագրողին, ով աշխատում էր Today's Zaman թերթում, վարչապետ Էրդողանին քննադատելու համար երկրից արտաքսել են:
Հաղորդվում է, որ Զեյնալովը հոդվածներ է գրել, որոնցում թուրքական իշխանությանը մեղադրել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունենալու համար։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ ադրբեջանցի լրագրողին արգելել են մուտք գործել երկիր։