Բավ է պառակտվել
01-07-2014 10:04

Ռեջեփ Էրդողանի զարմիկին դատապարտել են

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին՝ Մեհմեթ Էրդողանին դատապարտել է 4 տարի 2 ամսվա ազատազրկման:
Արտահայտելով իր տեսակետը՝ դատարանի որոշման վերաբերյալ, վարչապետ Էրդողանն ասել է, թե որոշումը կայացվել է Թուրքիայի օրենսդրությանը համապատասխան։

«Ես ասել էի ոստիկանապետին և քաղաքապետին՝ որոշում կայացրեք օրենքի պահանջին համապատասխան։ Նա այլևս իմ ազգականը չէ։ Ես հրաժարվել եմ նրանից»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մեհմեթ Էրդողանին թմրանյութերի տարածմամբ զբաղվելու մեղադրանք էր առաջադրվել։