Բավ է պառակտվել
07-02-2014 19:20

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Սոչիում Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու համար Սոչի մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է թուրքական Zaman-ը: Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշել է, թե Սոչիի Օլիմպիական խաղերի նախապատրաստման համար մեծ ներդրում են ունեցել թուրքական շինարարական ընկերությունները։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, թե շատ ուրախ է Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։