04-08-2014 14:05

Ալիևն ու Էրդողանը քննարկել են սահմանային վերջին միջադեպերը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Թուրքիայի վարչապետը հայտնել է, թե մտահոգված է վերջին օրերին ճակատային տարբեր ուղղություններով գրանցված զինված հարձակումների հետևանքով ադրբեջանցի զինծառայողների մահվան դեպքերի առիթով, և թուրք ժողովրդի անունից ցավակցել է Ադրբեջանի նախագահին և սպանվածների ընտանիքներին: Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել թուրք ժողովրդին և Էրդողանին՝ ցուցաբերած ուշադրության համար: Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Թայիփ Էրդողանին տեղեկություններ է հաղորդել վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակի մասին: