Բավ է պառակտվել
11-12-2014 08:47

Նոր գազատարը կարող է ստանալ «Թուրքական հոսք» անվանումը. Էրդողան

Նոր գազատարը, որը «Հարավային հոսքի» փոխարեն կանցկացվի Թուրքիայի տարածքով, կարող է ստանալ «Թուրքական հոսք» անվանումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Նախագահ Պուտինի առաջարկով մենք որոշել ենք, որ նոր «Հարավային հոսքը» կարելի է անվանել «Թուրքական հոսք»: Այն կանցկացվի Սև ծովի ընդերքով՝ Ռուսաստանից Թուրքիայի միջով մինչ Հունաստանի հետ սահման»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան այդպիսով կդառնա ողջ տարածաշրջանի էներգետիկ հանգույցը: