22-09-2014 18:53

ԱՄՆ-ում Էրդողանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպելու է հայ և հրեա համայնքների առաջնորդների հետ: 
Ինչպես տեղեկացնում է Daily Sabah կայքը, հանդիպումները կայանալու են Էրդողանի՝ ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի շրջանակներում: 
Այցի երկրորդ օրն Էրդողանը հանդիպելու է հրեական համայնքի ներկայացուցչի հետ: Այնուհետ նա ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: 
Կայքը հիշեցնում է, որ դեռևս վարչապետ եղած ժամանակ Էրդողանը ցավակցել էր հայերին 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ, ինչն աննախադեպ քայլ էր ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ: Իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն հայտնել։