Բավ է պառակտվել
08-09-2015 13:13

Էրդողանը կարողանում է օգտագործել ՔԲԿ-ի գործողություններն ի շահ իրեն

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր խոսելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացներից, նշեց, որ այսօր մեր տարածաշրջանը գտնվում է բավական բարդ իրավիճակում և Հայաստաը ևս չի կարող անմասն մնալ դրանից: «Բավական բարդ իրավիճակ է հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում: «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) ուժգին ակտիվությունը Թուրքիայի տարածքում բավական շատ խնդիրներ է առաջացնում իշխանությունների համար և ազդեցություն է թողնում ընդհանուր տարածաշրջանի անվտանգության վրա»: Բանախոսը նշեց, որ Թուրքիայում հիմա միաժամանակ և՛հետընտրական, և՛ նախընտրական ժամանակահատված է: Հունիսի 7-ին կայացած ընտությունների ընթացքում, փաստորեն, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը 13 տարիների միակուսակցական համակարգից հետո ձախողվեց: ՔԲԿ-ն շուրջ երկուս ու կես տարի տևած զինադադարից հետո բավական մեծ թափով սկսեց ռազմական գործողությունները: ՔԲԿ-ին հաջողվեց շուրջ 80 մանդատ ստանալ Թուրքիայի Մեջլիսում և թվում էր, որ այդ ձեռքբերումը կստիպի նրանց անցնել քաղաքական դաշտ և չդիմել ռազմական գործողությունների, բայց ստացվեց հակառակը:  Թուրքագետը նշեց, որ ինչքան էլ տարօրինակ չլինի, բայց Էրդողանը կարողանում է օգտագործել ՔԲԿ-ի գործողությունները ի շահ իրեն: Նա արդեն ուղերձ է հղել հասարակությանը, նշելով որ կոալիցիայի դեպքում երկրում անկայունություն ստեղծվեց, ինչը, սակայն, առկա չէր միակուսակցական համակարգի պարագայում:  Նա չբացառեց, որ ընտրություններից հետո կրկին զինադադարի կոչով հանդես կգա Օջալանը և ՔԲԿ-ն և ԱԶԿ-ն կնստեն բանակցությունների: Հավանական է նաև, որ Էրդողանը երկրում ռազմական դրություն կհայտարարի, և մեկ տարով կհետաձգի ընտրությունները: 

Մարինե Բարսեղյան