Բավ է պառակտվել
01-06-2015 11:36

Էրդողանը հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին, եթե, իհարկե, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարողանա ապացուցել, որ Անկարայում նոր նախագահական պալատի (Ակ-Սարայ) հարդարման վրա ոսկի է ծախսվել: Նա նշել է, որ եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողանա դա ապացուցել, ապա նա ինքը պետք է հրաժարական ներկայացնի: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարայում նոր պալատի հարդարման ժամանակ ոսկի է օգտագործվել: Նախագահական նոր պալատի շինարարությունն ավարտվել է անցած տարվա նոյեմբերին: