Բավ է պառակտվել
28-08-2014 08:29

Այսօր Անկարայում կկայանա Թուրքիայի 12-րդ նախագահի երդմնակալությունը

Այսօր կկայանա Թուրքիայի 12-րդ նախագահի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնականլության արարողությունը, հաղորդում է RIA NOVOSTI-ն: Արարողությունը կլինի Անկարայում` երկրի խորհրդարանի շենքում: Համաձայն կանոնակարգի` Էրդողանը սև կոստյում կկրի: Երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրվածները հոտնկայս կհետևեն: Դրանից հետո կհնչեցվի Թուրքիայի պետական հիմնը:
Համաձայն ավանդության` արարողության ավարտվելուն պես Էրդողանը կայցելի Աթաթուրքի դամբարան, ապա Անկարայի Չանկայա թաղամասում գտնվող նախագահական նստավայր, որտեղ լիազորությունների խորհրդանշական փոխանցման համար նրան կսպասի Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նշենք նաև երդմնակալութայն արարողությանը նեկա է լինելու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: