Բավ է պառակտվել
11-05-2015 10:13

Գերմանիայում Թուրքիայի նախագահին բողոքի ակցիայով են դիմավորել (լուսանկարներ)

Գերմանիայում հազարավոր մարդիկ կիրակի օրը բողոքի ակցիայով են դիմավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս Գերմանիա է ժամանել այնտեղ բնակվող թուրքերին երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քարոզչություն իրականացնելու նպատակով։ Մինչ ընտրությունները մնացել է մոտ մեկ ամիս, սակայն Գերմանիայում ապրող թուրքերը մինչև մայիսի վերջ կարող են արտահերթ քվեարկել։

Թուրք առաջնորդը ելույթ է ունեցել Կարլսրուե ցուցասրահում, որտեղ հավաքվել է նրա մոտ 14.000 կողմնակից։ Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին անվանել է «երկրի սահմաններից դուրս ապրող ուժ» և կոչ արել մարդկանց գնալ ընտրատեղամասեր։



Էրդողանի ելույթն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Թուրքական իշխանությունների քաղաքականությունից դժգոհ հազարավոր մարդիկ հավաքվել են ցուցասրահի մոտ։ Նրանց և թուրք նախագահի կողմնակիցների միջև, ովքեր չեն կարողացել ներս մտնել, բախումներ են սկսվել։ Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և 2 ձերբակալվածի մասին։