Բավ է պառակտվել
16-07-2016 10:15

Ոչ մի տեղ չեմ գնալու և մնալու եմ ժողովրդի կողքին. Էրդողան

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի գնում և մնալու է ժողովրդի կողքին:

«Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու»,-ասել է Էրդողանը:

Նա հայտարարել է, որ F-16 տիպի կործանիչները Թուրքիան ձեռք է բերել թշնամիների դեմ օգտագործելու համար, սակայն հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները կարծում են, որ կարող են դրանք օգտագործել այժմ:

«Մենք այդ կործանիչները գնել ենք երկիրը թշնամիներից պաշտպանելու համար, սակայն այս պահին օդանավակայանում դրանք խոչընդոտում են ուղևորների վայրէջքին ու թռիչքին, սպառնում են նախագահին»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ստամբուլ գալուց առաջ եղել է Մարմարիսում, և իր հեռանալուց հետո այնտեղ ռմբակոծվել է. «Հավանաբար կարծում էին, որ մենք դեռ այնտեղ ենք»,-ասել է նա:
Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: