Բավ է պառակտվել
14-12-2015 11:37

Թուրքիայում երկու հանրաքվե կանցկացվի.Էրդողան

Թուրքիայում կարող է 2 հանրաքվե անցկացվել՝ նոր Սահմանադրության ընդունման և կառավարման նախագահական ձևի անցման հարցերով: Այս մասին ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը հենց այդ երկու հարցերն է համարում այսօր Թուրքիայի համար առավել կարևոր: Ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ է, որ նոր Սահմանադրության օգտին քվեարկի Թուրքիայի խորհրդարանը: «Եթե խորհրդարանը չկարողանա նոր Սահմանադրությունն ընդունել քվեարկության ճանապարհով, կանցկացվի համազգային հանրաքվե»,- ասել է նախագահը: