Բավ է պառակտվել
03-08-2015 09:25

Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. Էրդողան

Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի մասնակիցների նուղղված խոսքում: Էրդողանը հայտարարել է, որ պատմության ընթացքում Ղրիմի թաթարները ենթարկվել են բռնաճնշումների և արտաքսումների: Նրա խոսքով` հաջողությունը միասնականությունը պահպանելու մեջ է, այդ պատճառով Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղրիմի թաթարների անվտանգության ապահովումն է: