Բավ է պառակտվել
10-08-2015 09:19

PKK-ի առաջնորդ. Թուրքիան քրդերի վրա հարձակվելով պաշտպանում է ԻԼԻՊ-ին

«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Ջեմիլ Բայիքը Թուրքիային մեղադրել է քուրդ զինյալների վրա հարձակում կատարելու միջոցով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պաշտպանելու փորձերի մեջ: «Թուրքերը պնդում են, որ պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, սակայն իրականում նրանք կռվում են ՔԱԿ-ի դեմ»ասել է Բայիքը: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է տեսնել ԻԼԻՊ-ի հաջողությունները՝ քրդերի ձեռքբերումները կանխելու համար: «Էրդողանը կանգնած է ԻԼԻՊ-ի սպանությունների հետևում: Նրա նպատակն է կանգնեցնել քրդերի առաջընթացը՝ այդ կերպ առաջ շարժվելով դեպի իր նպատակը՝ Թուրքիայի թրքականացմանը»,-հայտարարել է քուրդ առաջանորդը: Նշենք, որ քուրդ զինյալները, այդ թվում ՔԱԿ անդամները, Սիրիայում և Իրաքում պայքարում են ջիհադիստների դեմ՝ ժամանակ առ ժամանակ հաջողություններ գրանցելով տարբեր ճակատներում: