Բավ է պառակտվել
06-12-2016 09:55

Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսքի» շուրջ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ համաձայնագիրը հավանության է արժանացել»,- ասված է փաստաթղթում: Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» շուրջ համաձայնագիրը Դումայի կողմից կստորագրվի տեսանելի ապագայում: