Բավ է պառակտվել
26-08-2015 09:18

Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը Թուրքիան կտանի դեպի նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններ,: Դավութօղլուն ունի հինգ օր՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար: Թուրքիայի երկու ընդդիմադիր կուսակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ժամանակավոր կառավարությանը՝ մեղադրելով Էրդողանին նրանում, որ նոր ընտրություններ է կազմակերպում կրկին խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար: Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում՝ հավաքելով ձայների 40,8 տոկոսը: Իշխող ԱԶԿ-ի և խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 18-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերադարձրեց կառավարություն կազմելու մանդատը: Էրդողանը հայտարարել է, որ նոր ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին, սակայն այդ օրը պետք է հաստատվի Թուրքիայի Ընտրական բարձր խորհրդի կողմից: