Բավ է պառակտվել
16-07-2016 07:27

Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Այս պահին, երբ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է իրականացվում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրում Գերմանիայից։

Զինված հեղաշրջման կազմակերպիչները թույլ չեն տվել, որպեսզի Էրդողանի ինքնաթիռը վայրէջք կատարի Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում։ Նա ստիպված է եղել ապաստան խնդրել այլ երկրից։

Մինչեւ այդ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի: Նա վստահեցրել է՝ հեղաշրջման փորձ կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն: