Բավ է պառակտվել
10-03-2015 10:43

Էրդողանը այցով կմեկնի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս այցով կմեկնի Ուկրաինա: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը: «Նախագահ Էրդողանը մոտ օրերս այցով կմեկնի Ուկրաինա: Այդ կապակցությամբ մշավել են ռուս-ուկրաինական, թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև իրավիճակի զարգացումը Ղրիմում», - հայտարարել է Առընչը մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պավոլ Պավլիսը հայտարարել էր, որ Ուկրաինայից դեպի Թուրքիա գազատարի անցկացման նոր նախագիծը համաեվրոպական նշանակություն ունի, ահա թե ինչու Եվրոհանձնաժողովը կարող է աջակցել տվյալ նախագծին: