Բավ է պառակտվել
07-04-2014 15:23

Էրդողանին հնարավոր է առաջադրեն նախագահական ընտրություններում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում. ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում օրերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նախագահի արժանի թեկնածու է»։ Ավելի վաղ Էրդողանի՝ նախագահ դառնալու հավանականության մասին խոսել էր նաև երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, օգոստոսի 24-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։