Բավ է պառակտվել
12-06-2014 19:41

Կայացել է Մերկել-Էրդողան հեռախոսազրույցը

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շնորհակալություն հայտնելով մայիսին Գերմանիա կատարած այցի ժամանակ ցուցաբերած հյուրընկալության համար, գրում է Sozcu պարբերականի: Ըստ աղբյուրի՝  թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Էրդողան-Մերկել հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը կարևորել է Թուրքիայի նախագահական ընտրություններին Գերմանիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար ընտրություն կատարելու մեխանիզմների ստեղծումը, ինչին Անգելա Մերկելը դրական է պատասխանել։