Բավ է պառակտվել
10-08-2014 20:16

Թուրքիայում ավարտվել են նախագահական ընտրությունները. նախնական արդյունքներով առաջատարը Էրդողանն է

Թուրքիայում այսօր անցկացված նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, փոխանցում է Hurriyet-ը:  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն այս պահի դրությամբ առաջատար է. նրա օգտին քվեարկել է 11.235.571 մարդ։ Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 7.315.448 ձայն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը՝ 1.715.908։  Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի բնակիչներն առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրել են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Երկրի Նախագահին 165 հազար 108 ընտրատեղամասերում պետք է ընտրեր քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ: