Բավ է պառակտվել
01-12-2015 09:09

Էրդողանը նշել է հրաժարական տալու պայմանը

Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն իսլամիստներից նավթի գնման մասին տեղեկությունները:  Այս մասին Թուրքիայի ղեկավարը  հայտարարել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից հետո, որը Սու-24-ի  վրա հարձակումը կոչել է  փորձ պաշտպանել ԻՊ-ից նավթի մատակարարումը  Թուրքիա: Էրդողանն «անբարոյական» է անվանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթի գնման մասին Թուրքիային ուղղված մեղադրանքները: Նա ավելացրել է, որ նման մեղադրանքները «ապացույցներ են պահանջում»: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ այն երկրները, որոնցից Թուրքիան նավթ է գնում   հայտնի են. «Մենք նավթ ենք գնում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Քաթարից և Նիգերիայից: Մենք  նման զրպարտություն չենք ընդունում», - նշել է Էրդողանը: Մեկնաբանելով  Թուրքիայի դեմ Մոսկվայում ձեռնարկած տնտեսական միջոցառումները, Էրդողանը նշել է, որ Անկարան գործելու է «համբերատար, առանց զգացմունքայնության»: Ըստ նրա, Թուրքիան ռուսական Սու -24-ի հետ կապված միջադեպից հետո, ջանում է կանխել  Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը: