Բավ է պառակտվել
24-04-2014 16:45

Էրդողանը 1915-ին տեղահանված հայերի ժառանգներին քաղաքացիությու՞ն կտա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ընդառաջ հայերին ուղղված ուղերձից հետո աշխատում է եւս մեկ քայլի ուղղությամբ, ըստ որի, նախատեսվում է քաղաքացիություն տալ 1915-ին փրկված հայերի ժառանգներին։

Ըստ թուրքական Hurriyet-ի, թուրքական իշխանությունների օրակարգում է 1915-ին տեղահանված հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն։

Նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերին ուղղված ուղերձից հետո աշխատում է նոր քայլի ուղղությամբ։

Հիշյալ քայլի միտքը բարձրաձայնվել էր դեռեւ այս տարվա հունվարին Անկարայի մտքի ազատությունենրի նախաձեռնության կազմակերպած կոնֆերանսի ժամանակ։ Այդ առաջարկությունն ուղարկվել էր Թուրքիայի ԱԳՆ։ Իսկ ավելի ուշ հայտի էր դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ը դրական է նայել առաջարկին եւ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ։