16-03-2014 13:30

Եթե Ռուսաստանը չփոխի մարտավարությունը ԵՄ-ն համահավասար պատասխան կտա

 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ –Վալտեր Շտայնմայերը խստագույնս կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի կոնֆլիկտի վերաբերյալ: Նա նշել է, որ իրենք առերեսում բնավ չեն ցանկանում, բայց եթե Ռուսաստանը չգնա զիջումների վերջին րոպեին, ապա երկուշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը իրենք համապատասխան պատասխան կտանք:

Շտայնմայերի խոսքերով՝ Ղրիմի ճգնաժամի շուրջ իրավիճակը «պայթյունավտանգ» է: Մինչև այժմ Ռուսաստանը մերժում է կարգավորման բոլոր տարբերակները, հրաժարվում է անել ցանկացած քայլ իրավիճակի սրացումը նվազեցնելու համար, և ակնհայտաբար, դիտավորությամբ այնպիսի գործողություններ է իրականացնում, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել»,- մեջբերել է Գերմանիայի արտգործնախարարի խոսքերը Reuters գործակալությունը: