Բավ է պառակտվել
13-02-2014 15:42

ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանի վարքագծով

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նոր սահմանափակող փոփոխությունների կապակցությամբ:
Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-ների նոր սահմանափակումներով, որոնք սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը, հատկապես մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում:
Էշթոնն ու Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել պարզեցնել միջազգային կազմակերպությունների գրանցումը, որոնք աշխատում են այլ կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության իրականացման համար: