Բավ է պառակտվել
02-07-2014 10:26

Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 467 մարդու

Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունից տեսեկանում ենք, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 467-ի, հաղորդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
Հաստատված կամ կասկածվող հիվանդների թիվը Գվինեայում, Լիբերիայում և Սյերա-Լեոնեում հասել է 759-ի: Հիվանդության այս բռնկումն ամենազանգվածայինն ու մահացուն է պատմության մեջ: Տվյալները հրապարակվել են տենդի դեմ պայքարի համաժողովի նախօրեին, այն կայանալու է հուլիսի 2-3-ը Գանայի մայրաքաղաք Աքրայում: