Բավ է պառակտվել
28-08-2014 09:08

Քեմերոնն ու Ռոմպեյը վստահ են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Պուտինի վրա

BBC-ի ռուսական ծառայությունից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել են Եվրամիության կողմից Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին` կապված Ուկրաինայի արևելքի իրադրության հետ: Հաղորդագրությունում ասվում է, որ «երկու քաղաքական գործիչներն էլ համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել նախագահ Վլադիմիր Պուտինի վրա` իրադրության ապաէսկալացիա ձեռք բերելու նպատակով»: Քեմերոնն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: